en
Members Area
News

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան դարձավ Եվրոպական HOTREC ասոցիացիայի և “Hotelstars” միության անդամ

Եվրոպական հյուրընկալության մասնագիտական HOTREC ասոցիացիան և “Hotelstars” union-ը («Հոթելսթարս» միություն (ՀՍՄ)) իրենց 5-րդ Ընդհանուր ժողովում ընդունել են Հայաստանին որպես նոր անդամ:
Հայաստանը երրորդ եվրոպական երկիրն է Կովկասում, որը միացել է HOTREC-ին և ՀՍՄ-ին՝ Ադրբեջանից և Վրաստանից հետո։ Դիտորդի կարգավիճակով Հայաստանը կկարողանա մասնակցել կազմակերպությունների հանդիպումներին, խորը պատկերացում կազմել Եվրոպայում հյուրանոցների ներդաշնակեցված դասակարգման վերաբերյալ և այսուհետ ակտիվորեն մասնակցել տեխնիկական քննարկումներին:

«Մենք ջերմորեն ողջունում ենք Հայաստանին եվրոպական աստղային ընտանիքում և ուրախ ենք, որ կարող ենք ընդլայնել մեր շարքերը այս կերպ: Համբավը, որն այժմ վայելում է ՀՍՄ համակարգը Եվրոպայի սահմաններից դուրս, տպավորիչ է: Այն ուժեղացնում է մեզ հատկապես այն փուլում, երբ մենք կանգնած ենք մեր չափանիշների նորացված կատալոգի վերանայման խնդրի առջև, ինչը մենք նախաձեռնել ենք մեր վերջին Ընդհանուր ժողովի ժամանակ»,- ընդգծել է ՀՍՄ նախագահ Մարկուս Լյութեն։

«HOTREC ընտանիքի համար պատիվ է ողջունել նոր անդամների։ Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի հետ մեր աշխատանքին Եվրոպական հյուրընկալության հետագա ամրապնդման համար։»,- նշել է HOTREC ասոցիացիայի Գլխավոր քարտուղար Մարի Օդրենը։

Հայաստանը նույնպես գոհունակություն է հայտնել իր ընդգրկման վերաբերյալ. «Մեր տեսլականն է հասնել եվրոպական չափանիշներին մեր ոլորտի դինամիկ զարգացումն ապահովելու համար: Դրանցից մեկը հյուրանոցների դասակարգման համար Hotelstars Union-ի Եվրոպական ներդաշնակեցված չափանիշներն են: Միանալով HOTREC-ին ու ՀՍՄ-ին և նաև կարողանալով ակտիվորեն մասնակցել հանդիպումներին և աշխատանքային խմբերին որպես դիտորդ՝ մենք կարող ենք ամեն ինչ պատրաստել հաջորդ տարի Հայաստանում համակարգի ներդրման համար»,- ՀՍՄ ընդհանուր ժողովի ժամանակ ընդգծեց Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի նախագահ Միքայել Մայրապետյանը։

Ներկայումս Հայաստանի կառավարությունը, ի դեմս Էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի, համագործակցելով Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի հետ, մշակում է նոր օրինագիծ հյուրանոցների դասակարգման նոր համակարգի վերաբերյալ, որտեղ ակնկալվում է, որ ասոցիացիան կզբաղվի ոլորտի չափանիշների սահմանմամբ, հյուրանոցների դասակարգմամբ և հավաստագրմամբ: HOTREC-ին և «Հոթելսթարս» միությանն անդամակցության շնորհիվ մենք ակնկալում ենք մեր երկրի ճանաչելիության և իր նկատմամբ վստահության հսկայական խթան և մրցակցային առավելություն այն հյուրանոցների համար, որոնք միանում են միջազգային համադրելի և վստահելի չափանիշների այս համակարգին», – եզրափակեց Միքայել Մայրապետյանը:

«Հոթելսթարս» միության մասին

HOTREC Hospitality Europe-ի հովանու ներքո Ավստրիայի, Ադրբեջանի, Բելգիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Վրաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Լատվիայի, Լիխտենշտեյնի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Սլովենիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի հյուրանոցային ասոցիացիաները կազմում են «Հոթելսթարս» Միությունը։ Այն հիմնադրվել է 2009 թվականին և գործում է որպես ասոցիացիա՝ համաձայն բելգիական օրենսդրության, որի գլխամասը գտնվում է Բրյուսելում 2021 թվականից: «Հոթելսթարս» Միությունը հուսալիորեն դասակարգում է հյուրանոցները 1-ից մինչև 5 հյուրանոցային աստղերի կատեգորիաների՝ համաձայն չափանիշների ընդհանուր կատալոգի արդեն 20 եվրոպական երկրներում: Ունենալով արդեն ավելի քան 22,000 դասակարգված հյուրանոցներ կամ 1,2 միլիոն դասակարգված հյուրանոցային համարներ իր անդամ երկրներում, այն առաջարկում է թափանցիկություն, որակ և անվտանգություն հյուրերի և հյուրանոցատերերի համար: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.hotelstars.eu և www.hotrec.eu կայքերում:

Privacy Settings
We use cookies to enhance your experience while using our website. If you are using our Services via a browser you can restrict, block or remove cookies through your web browser settings. We also use content and scripts from third parties that may use tracking technologies. You can selectively provide your consent below to allow such third party embeds. For complete information about the cookies we use, data we collect and how we process them, please check our Privacy Policy
Youtube
Consent to display content from - Youtube
Vimeo
Consent to display content from - Vimeo
Google Maps
Consent to display content from - Google
Spotify
Consent to display content from - Spotify
Sound Cloud
Consent to display content from - Sound
Members Area