en
Members Area
News

Կայացավ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի անդամների ժողով և խորհրդի ընտրություններ

2021 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան գումարեց արտահերթ ժողով, որի ընթացքում քննարկվեցին Ասոցիացիայի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
Ժողովին ամփոփ ներկայացվեց նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքը, այդ թվում՝ պետական ատյանների հետ ակտիվ երկխոսությունը և դրա արդյունքները։
Խոսվեց նաև Ասոցիացիայի նոր ձեռքբերումների մասին, որոնք են գործընկերական համագործակցություններ մի շարք տեղական և համաշխարհային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Al Jazeera -ն և Grant Thornton – ը , որոնք հնարավորություն են տալիս Ասոցիացիայի անդամ հյուրանոցներին ճանաչում ձեռք բերել նաև Հայաստանի սահմաններից դուրս։
Ժողովի երկրորդ փուլում անցկացվեց Ասոցիացիայի Խորհրդի անդամների ընտրությունը։ Խորհրդի անդամներ ընտրվեցին ՝ Apricot Hotels and Resort հյուրանոցների տնօրեն Հրանտ Գրիգորյանը, Armenia Marriott Hotel հյուրանոցի գլխավոր մենեջեր Կատալինա Սյուզանը, ibis Yerevan Center հյուրանոցի գլխավոր մենեջեր Միքայել Մայրապետյանը, Tufenkian Heritage Hotels հյուրանոցների գլխավոր մենեջեր Հակոբ Հակոբյանը, Republica Hotel հյուրանոցի գլխավոր մենեջեր Իննա Խոստիկյանը։ Խորհրդի նախագահ վերընտրվեց իբիս Երևան կենտրոն հյուրանոցի գլխավոր մենեջեր Միքայել Մայրապետյանը։ Գործադիր տնօրեն վերընտրվեց Լիլիթ Դանիելյանը։
              
Privacy Settings
We use cookies to enhance your experience while using our website. If you are using our Services via a browser you can restrict, block or remove cookies through your web browser settings. We also use content and scripts from third parties that may use tracking technologies. You can selectively provide your consent below to allow such third party embeds. For complete information about the cookies we use, data we collect and how we process them, please check our Privacy Policy
Youtube
Consent to display content from - Youtube
Vimeo
Consent to display content from - Vimeo
Google Maps
Consent to display content from - Google
Spotify
Consent to display content from - Spotify
Sound Cloud
Consent to display content from - Sound
Members Area