hy
Անդամների Մուտք
Նորություններ

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիայի դիմումը ՀՀ կառավարությանը՝ հարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու խնդրանքով

Հարգելի պրն Վարչապետ,

Կցանկանայինք բարձրաձայնել հյուրանոցային բիզնեսում ծագած կարևորագույն խնդիր, որի հրատապ լուծումը բխում է և՛ մեր, և՛ ՀՀ շահերից։

«Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» ՀԿ-ն (ՀՀԱ) կազմավորվել է 2019թ․-ին՝ հիմնական նպատակ ու առաքելություն ունենալով աջակցել անդամակցող հյուրանոցներին իրենց ընդհանուր շահերի պաշտպանության, ոլորտի կարևորագույն խնդիրների բարձրացման, դրանց լուծման ընթացքի և զարգացման միտումների մասին իրազեկման հարցում։ Ներկայումս մեզ անդամակցում են ՀՀ տարածքում գործող 18 հյուրանոց 1800-ից ավելի սենյակային ֆոնդով, որոնց թվում են Արմինիա Մարիոթ Երևան, իբիս Երևան Կենտրոն, Գրանդ հոթել Երևան, Ռեդիսոն բլու Երևան, Դաբլ թրի բայ Հիլթոն, Հյաթթ Փլեյս Երևան, Կոնգրես Բեստ վեսթերն պլյուս, Հոլիդեյ Ինն Երևան Հանրապետության հրապարակ, Ռեպուբլիկա Երևան, Փարիզ Երևան, Թուֆենկյան ավանդական և այլոք։

Հաշվի առնելով Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ՀՀ-ում և աշխարհում վերջերս տեղի ունեցող զարգացումները և դրա հետևանքով հյուրանոցային բիզնեսում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, կապված զբոսաշրջիկների քանակի կտրուկ անկման հետ, հյուրանոցային օբյեկտները գտնվում են ճգնաժամային իրավիճակում և կրում են լուրջ ֆինանսական կորուստներ։ Դրա արդյունքում որոշ հյուրանոցային օբյեկտներ, անգամ խոշոր և շուկայում կայացած հյուրանոցներ, գտնվում են նույնիսկ փակման եզրին։

Ելնելով վերը նշված իրավիճակից՝ հյուրանոցներն արդեն իսկ ունեն դժվարություններ՝ կապված պետության նկատմամբ պարտավորությունների, այն է՝ հարկերի և պարտադիր վճարների կատարման հետ։ Քանի որ ստեղծված իրավիճակը մոտակա ժամանակաշրջանում չի հանգուցալուծվելու, այլ ընդհակառակը, կարող է կտրուկ վատթարանալ, խնդրում ենք Ձեր հանձնարարականը՝ համապատասխան իրավասու նախարարություններին քննարկելու հյուրանոցային ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հարկային պարտավորությունները հետաձգելու հնարավորությունը, ինչը տվյալ իրավիճակում կարող է լինել վճռորոշ քայլ որոշ հյուրանոցներին սնանկացումից փրկելու համար, ինչպես նաև օգնություն ՀՀ ամբողջ հյուրանոցային ոլորտին, որը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության համար գերակա ոլորտ, կարևորագույն նշանակություն ունի ՀՀ տնտեսության երկարաժամկետ զարգացման, ինչպես նաև բարձր տնտեսական աճ ապահովելու համար։

Հատկանշական ենք համարում արձանագրել, որ այսպիսի քայլեր արդեն կատարեն են որոշ երկրներ։ Որպես օրինակ կցանկանայինք նշել հարևան Վրաստանի կառավարության՝ զբոսաշրջիկներին սպասարկող ոլորտների կազմակերպություններին մոտակա չորս ամիսների հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորությունները հետաձգելու մասին որոշումը։

Նմանօրինակ լուծումը հյուրանոցներին սպասարկող բանկերի կողմից հավելյալ աջակցության ցուցաբերման հետ մեկտեղ միանշանակ կմեղմացնեն հյուրանոցների ծանր բեռը այս դժվարին պայմաններում և չի թույլ տա, որ առանց այն էլ ճգնաժամային իրավիճակը բերի անդառնալի հետևանքների։

Կարևոր է նաև նշել, որ հյուրանոցային ոլորտի բարեկեցությունից անմիջապես կախված են նաև զբոսաշրջիկներին սպասարկող բոլոր այլ ոլորտները, այն է՝ տուր-օպերատորները, սննդի և սպասարկման օբյեկտները, առևտրի, տրանսպորտի և այլ ոլորտներ։

Խնդրում ենք Ձեր հանձնարարականը՝ մեր դիմումին հրատապ արձագանքելու, հնարավորության դեպքում հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու և բոլորիս առջև ծառացած խնդիրներին սեղմ ժամկետներում լուծում տալու համար։

Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա ՀԿ

Privacy Settings
We use cookies to enhance your experience while using our website. If you are using our Services via a browser you can restrict, block or remove cookies through your web browser settings. We also use content and scripts from third parties that may use tracking technologies. You can selectively provide your consent below to allow such third party embeds. For complete information about the cookies we use, data we collect and how we process them, please check our Privacy Policy
Youtube
Consent to display content from - Youtube
Vimeo
Consent to display content from - Vimeo
Google Maps
Consent to display content from - Google
Spotify
Consent to display content from - Spotify
Sound Cloud
Consent to display content from - Sound
Անդամների Մուտք